Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ
Հասարակություն
20:46 23/04/2025
Տարածաշրջան

Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ

Թբիլիսում մեկնարկել է Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 110-ամյակին նվիրված ջահերով երթը: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ վիրահայերը Թբիլիսիի «Իսանի» մետրոյի հարակից տարածքից ջահերով ու երթով շարժվում են Ավլաբարի (Հավլաբարի) Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարն է:

Ջահերով երթն ընթանում է հատուցման ու ճանաչման կոչերով և հայրենասիրական երաժշտությամբ: Ջահերթի մասնակիցները մեծ ոգևորությամբ քայլում են դեպի նպատակակետ, մի մասը ջահեր են պարզել, մի մասը՝ դրոշներ և պաստառներ։

Ջահերթի վերջում Սուրբ Էջմիածին եկեղեցում խաղաղության աղոթք և մոմավառություն կանցկացվի:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության 110-ամյակին նվիրված միջոցառումների շարքը Թբիլիսիում մեկնարկել է այսօրվանից՝ ապրիլի 23-ից, ջահերով երթով, և կավարտվի վաղը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի դեսպանատան առջև նախատեսված ցույցով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ